Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեքսիկայում հնագետներն ուսումնասիրում են Տեոտիուականի թունելները

Մեքսիկայում հնագետներն ուսումնասիրում են Տեոտիուականի թունելները
31.10.2014 | 13:25

Մեքսիկայի կենտրոնական հատվածում գտնվող Տեոտիուականի թունելների՝ մեկ տարի շարունակվող ուսումնասիրություններն ավելի շատ գաղտնիքներ են պարունակում, ասում են մեքսիկացի փորձագետներն ու հնագետները:
Այդ թունելները փակվել և զմռսվել են մոտ 2000 տարի առաջ Տեոտիուական կոչվող քաղաքում՝ ուղիղ բուրգերի տակ։ Այնտեղ հայտնաբերվել են սուրբ մասունքներ, երեք մեծ սենյակ և սպասքեղեն։ Առաքելության ղեկավար Սերջիո Գոմեսն ասել է, որ ուսումնասիրողները վերջերս խորացել են 103 մետր երկարությամբ՝ ճանապարհին հայտնաբերելով և հավաքելով կենդանիների մնացորդներ, սերմեր և խեցեղեն։
Գիտնականները նշել են, որ հնարավոր է՝ հայտնաբերել են հնադարյան քաղաքի «էլիտայի» գերեզմանավայրը՝ թարգմանաբար «Փետրավոր օձ» կոչվող տաճարի ներքևում՝ 18 մետր խորության վրա։ Տեոտիուականում ապրել է մոտ 100 000 մարդ, քաղաքը լքել են 14-րդ դարում ացտեկների իշխանության գալուց առաջ։

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ