«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
04.11.2014 | 00:32

...թե հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իշխանություն-եռյակ տանդեմում: Լարվածությունը մեծացել է, քանի որ ԲՀԿ առաջնորդը «առյուծի սիրտ» է կերել (չլինի՞ իր պահած առյուծներից մեկի) ու իշխանության հետ խոսքուզրույցի ժամանակ հայտարարել, թե մինչև վերջ գնալու է: Սա հարուցել է իշխանավորների զարմանքը, թե բա բիզնեսնե՞րդ, ախր, ոտքով, գլխով կորելու ես: Ծառուկյանի համոզվածությունից ու պատրաստակամությունից ենթադրել են, որ իրականում իշխանության թևերից մեկի «ձեռքով» է այդ վերջնագծին հասնելու: Այլ խոսքով, ստացվում է` «հեղափոխություն» անում են իշխանության ներսի որոշ մարդիկ` Գագիկ Ծառուկյանի դեմքով: Պայմանավորված իշխանափոխություն:

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ