Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տիգրան ԽԱՉԻԿՅԱՆ. Շնորհակալ ենք, ՀԵՐՈՍՆԵ՛Ր

Տիգրան ԽԱՉԻԿՅԱՆ. Շնորհակալ ենք, ՀԵՐՈՍՆԵ՛Ր
28.01.2015 | 14:14

Հայաստանի 3-րդ հանրապետության ազգային բանակն այսօր դառնում է 23 տարեկան:

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Այսօր ՀԱՅ ժողովրդը հպարտությամբ է արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է:
Բոլորս գիտենք, որ մեր ներկայիս ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մեր ՀԵՐՈՍ զինվորների, ՀԵՐՈՍ հրամանատարների կյանքի գնով: Մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, և այդ ճակատը Հայոց բանակն է բառի և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով:
Հ.Գ. Շնորհակալ ենք քեզ ՀԱ՛Յ զինվոր, հպարտենք քեզնով, ՀԱ՛Յ զինվոր: Դուք մեր ՀԱՅ ազգի պարծանքն եք, ՀԵՐՈՍՆԵ՛Ր:

Դիտվել է՝ 5650

Մեկնաբանություններ