Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայոց ցեղասպանությունը աշխարհի ոչնչացման ուղեցույց է

Հայոց ցեղասպանությունը աշխարհի ոչնչացման ուղեցույց է
25.04.2015 | 14:17

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում հայ ու քրիստոնյա լինելու համար 1,5 մլն հայերի ոչնչացման հարյուրամյա տարելիցը, «Հայոց ցեղասպանություն. աշխարհի ոչնչացման գործնական ուղեցույց» հոդվածում գրում է Adevarul պարբերականը: «Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերին»,- 1939 թ. հայտարարում է Հիտլերը՝ Լեհաստան ներխուժելու և հետո՝ 6 մլն հրեաների ոչնչացումը նախապատրաստելիս: Այսպես է շարունակում նաև այսօր. Հայերի ցեղասպանությունը մոռացված ցեղասպանություն է: Հիտլերի ժամանակ «ցեղասպանություն» եզր չի եղել: Բառը գտել է հրեական ծագմամբ լեհ Ռաֆայել Լեմկինը: «Ես ցանկացել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, քանի որ հայերից հետո գործի է անցել Հիտլերը»,- հայտարարել է Լեմկինը:
Աշխարհի առաջնորդները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին ժամանել են Երևան մասնակցելու հիշատակի միջոցառումներին, հավելում է պարբերականը:

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ