«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
10.11.2015 | 00:29

...թե չնայած ԲՀԿ-ում բոլորը միաբերան պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է եկել և «այլևս չի վերադարձել», իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում, որ որոշակի զարգացումների դեպքում, եթե Արա Աբրահամյանը որոշի լուրջ փողեր դնել ու խաղեր տալ հայաստանյան քաղաքական դաշտում, ապա Գագիկ Ծառուկյանը «լավով կկտրի» նրա մուտքը, ինչպես ժամանակին Ծառուկյանի մուտքը «նախագահական» կտրեց Ռուբեն Հայրապետյանը, ասելով, որ եթե Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, ինքն էլ է դնելու: Էլ չենք խոսում Սամվել Ալեքսանյանի մասին, ով խիստ նեղացել էր Ծառուկյանից այն բանի համար, որ վերջինս չդրեց իր թեկնածությունը, «որպեսզի ինքն էլ դներ»:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ