Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ցեղասպանության թանգարանում Ջորջ Քլունիին ցույց են տվել Ավրորա Մարդիկանյանի էքսպոզիցիան

Ցեղասպանության թանգարանում Ջորջ Քլունիին ցույց են տվել Ավրորա Մարդիկանյանի էքսպոզիցիան
24.04.2016 | 21:48

Aurora Prize մրցանակաբաշխության եզրափակիչ դուրս եկած մասնակիցները, հոլիվուդյան հռչակավոր դերասան Ջորջ Քլունին ու հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի առաջին այցելուներն էին: Նրանց ուղեկցում էր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, որը մանկակրկիտ պատմել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Հյուրերին նաեւ ցույց են տվել նոր էքսպոզիցիան, որը նվիրված է ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիկանյանին՝ նրա ընտանեկան լուսանկարները, անձնական իրերը, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմից կադրեր ու այդ ֆիլմը գովազդող պաստառները:
Էքսպոզիցիան դիտելուց հետո խումբը միացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Օրվա առաջին կեսին թանգարան են արցելել նաեւ Aurora Prize-ի շրջանակում կազմակերպված միջոցառումների հարյուրավոր հյուրեր: 2015-ին թանգարան է այցելել ավելի քան 100 հազար մարդ:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ