ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նախարարափոխությունն այդքանով կավարտվի՞

Նախարարափոխությունն այդքանով կավարտվի՞
27.09.2016 | 13:01

Կառավարության նոր կառուցվածքը հաստատող քվեարկությունը ԱԺ-ի արտահերթում, ինչպես և սպասվում էր, տեղի չունեցավ. այն, ըստ ամենայնի, կկայանա այսօր։ Սակայն ավելի մեծ հետաքրքրությամբ ԱԺ-ում սպասում են կառավարության նոր ծրագրի հաստատմանը, երբ կառավարությունը նորացված կազմով կներկայանա։

Իսկ մինչ այդ, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, բացի եղած՝ ֆինանսների, կապի և տրանսպորտի, էներգետիկայի և բնապահպանության, ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարների փոփոխությունից, կառավարության կազմում այլ փոփոխություններ չեն սպասվում։ Նկատենք՝ պայմանավորվածություն կա, որ ինչպիսի փոփոխություններ էլ լինեն, դրանք չպետք է անդրադառնան ՀՅԴ-ի վրա։

Ի դեպ, մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ կառավարության նոր կազմում ՀՅԴ-ն կունենա իր պորտֆելները։ Այլ կերպ ասած, եթե անգամ ՀՅԴ-ական նախարարի պաշտոնակատարներն իրենց աթոռները չպահպանեն, ապա պետք է ենթադրել, որ կզբաղեցնեն մեկ այլ նախարարական աթոռ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ