Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մուշում հայեր ապրում են

Մուշում հայեր ապրում են
04.10.2016 | 10:24

BBC-ի թղթակից Լարա Պետրոսյանը, ում նախատատը Հայոց ցեղասպանությունից փրկված և արտասահմանում նոր կյանք սկսած քիչ մարդկանցից է եղել, մեկ դար անց այցելել է իր ընտանիքի` քարուքանդ եղած բնակատեղին:


«Հայերին արտաքսել և սպանել են ողջ Անատոլիայի տարածքում: Ես այցելել եմ Անատոլիայի մոտակա Մուշ քաղաքը, որտեղ 1915-ին բնակչության կեսը հայեր էին: Այսօր քաղաքը բնակեցված է գերազանցապես քրդերով»՝ պատմում է Լարա Պետրոսանը: Նա փորձել է պարզել` Մուշում հայեր մնացել են, թե ոչ: Լարան այցելել է Մուշի նորաբաց Հայկական մշակութային կենտրոն և զրուցել կենտրոնի հիմնադիր Հայրեթին Արսլանի հետ, ում խոսքով` Մուշում «հայ ծնվելը նշանակում է ողջ կյանքդ վախի մեջ ապրել»:

«Նախապապերս սրի են հանվել ցեղասպանության ժամանակ: Ցեղասպանությունից հետո մեր ցեղի երիտասարդ աղջիկներն ամուսնացել են ոչ հայերի հետ` հարկադրելով մուսուլմանություն ընդունել: Նրանք ստիպված են եղել մուսուլմանություն ընդունել, քանի որ Մուշում քրիստոնեությունը որպես դավանանք գոյություն չունի: Այս կենտրոնը բացելուց հետո շատերը գալիս են և ասում. «Տատիկը հայ է եղել»: Այժմ գիտենք, որ հայերի մոտ 10-15 000 ժառանգներ են բնակվում այս շրջանում»,- ասել է Մուշի Հայկական կենտրոնի հիմնադիրը:

Դիտվել է՝ 3235

Մեկնաբանություններ