ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հրանտ Բագրատյանը՝ պատվավոր պրոֆեսոր

Հրանտ Բագրատյանը՝ պատվավոր պրոֆեսոր
29.10.2016 | 19:30

Հրանտ Բագրատյանին պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել:
«Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհուրդը 2016-ի սեպտեմբերի 13-ի թիվ 90 որոշմամբ երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության, համալսարանում տնտեսագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար ինձ շնորհել է պատվավոր պրոֆեսորի կոչում»,- Facebook-ի իր էջում գրել է Բագրատյանը:

«Գիտեք, սա ինձ համար մեծ բան է։ Երրորդ անգամ է, որ հայաստանյան համալսարանը ինձ նման բան է շնորհում։ Սա թանկ է։ Արտասահմանյան նմանատիպ կոչումներից թանկ։ Շնորհակալ եմ գիտխորհրդի բոլոր անդամներին, ռեկտոր Արմեն Դարբինյանին, Էդվարդ Սանդոյանին»,- հավելել է պրոֆեսոր Բագրատյանը:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ