ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի»

«Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի»
01.11.2016 | 01:17

Եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, կմտնեմ քաղաքականություն՝ հոկտեմբերի 31-ին «Մուլտի Վելնես» զվարճանքի կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով` ինքը քաղաքականությամբ չի ապրում, բայց եթե զգա, որ ժողովուրդն իր կարիքն ունի, իր պահանջը կա, կմտնի քաղաքականություն:


«Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի, ես չեմ եկել փող աշխատելու»,- շեշտեց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞վ պետք է խնդրի, նա պատասխանեց. «Հենց մեկը դու, հենց մեկը դու: ՈՒրեմն կգաս, կասես պարոն Ծառուկյան…»։

«Ես ուզում եմ լավ լինի իմ ժողովրդի, իմ երեխաների համար, մեր ապագայի համար: Ես իմ գործն ուզում եմ կատարել իմ ժողովրդի համար: Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ պիտանի լինել»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ