Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վանա լճի հատակից խաչքարեր են դուրս բերել

Վանա լճի հատակից խաչքարեր են դուրս բերել
23.11.2016 | 16:28

Վանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ թուրքական FİVA ընկերությունը լճի հատակից խաչքարեր ու թնդանոթի քարե կլոր արկեր է հայտնաբերել: «Միլիեթ»-ը գրում է, որ լաստանավային տնօրինության կողմից Բիթլիսի նահանգի Թաթվան բնակավայրում լաստանավերի վերանորոգման ընթացքում Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը մինչ այժմ մեկ խաչքար, մեկ անցքով քար, երկու քարե կլոր արկեր է դուրս բերել:

Ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարն ասել է, որ օրական միջինը հազար խմ ցեխոտ իրեր են դուրս բերում լճից. «Այս մասին տեղեկացրել ենք Վանի թանգարանի պաշտոնյաներին, դեռևս որևէ մեկը չի եկել: Կարծում եմ` լճի հատակում նմանատիպ էլի քարեր կան»:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ