ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարչապետն ու չորս նախարարներ դարձան հանրապետական

Վարչապետն ու չորս նախարարներ դարձան հանրապետական
26.11.2016 | 01:48

Վարչապետ Կարեն Կարապետյանն ու չորս նախարարներ այսօր դարձան հանրապետական կուսակցության անդամներ։ ՀՀԿ-ին են անդամագրվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ տեղեկացրել է ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանը:


«ՀՀԿ կենտրոնական գրասենյակն արդեն ստացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դիմումը ՀՀԿ-ին անդամագրվելու համար։ Կանոնադրության համաձայն, եղել է կազմակերպչական հանձնաժողովի որոշումը, այս պահից պարոն վարչապետը ՀՀԿ լիարժեք անդամ է, ինչպես մեր մյուս ընկերները, նկատի ունեմ նախարարներին՝ Սուրեն Կարայան, Իգնատի Առաքելյան, Վահան Մարտիրոսյան և Լևոն Ալթունյան»,- ասաց ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահը՝ նշելով, որ մյուս նախարարներից առայժմ դիմումներ չեն ստացել։

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ