ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սասուն Միքայելյան. Հանրապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի և պոտենցիալ պարտապան է

Սասուն Միքայելյան. Հանրապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի և պոտենցիալ պարտապան է
21.01.2017 | 17:18

Գրեթե երկու տասնամյակ Հայաստանը չի ընթանում առաջընթացի ուղիով, «ԵԼՔ»-ի անդրանիկ համաժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Գնալով ծանրանում են հիմնախնդիրները, դժվարանում են ներքին ու արտաքին տարաբնույթ խնդիրները, որոնց լուծումները ժամանակի մեջ ավելի ու ավելի բարդ է դառնում, իսկ մեր երկիրն այդպես էլ չի կարողանում ամուր կանգնել ոտքի վրա ու վստահ ընթանալ առաջ»,- ասաց նա: Սասուն Միքայելյանը շեշտեց՝ խոստացված տնտեսական աճն այդպես էլ չի գրանցվում, իսկ գործազրկությունն ու անորոշությունն էլ դարձել են ազգային աղետ: «Երկրի պետական պարտքը հասել է հսկայական չափերի, հանրապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի և պոտենցիալ պարտապան է»,- նշեց նա:

ՔՊ վարչության նախագահը ընդգծեց՝ ցավոք, Հայաստանում մարդուն դեռ չի հաջողվել դառնալ իր երկրի լիիրավ քաղաքացի: «ՈՒ այստեղից է գալիս այն անտարբերությունը, որով մեր քաղաքացիները վերաբերում են ընտրություններին ու քաղաքական գործընթացներին»,- ասաց նա: Նա շեշտեց՝ մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ՝ նույնպես: «Անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստվում ենք անվերապահորեն համագործակցել մի շարք ուժերի ու անհատների հետ: Հայաստանը բոլորիս երկիրն է ու «ԵԼՔ»-ը հայ ժողովրդի, հայոց պետականության, նրա ապագայի նկատմամբ պարտքի ու պատասխանատվությունից ելնելով՝ վստահորեն մտնում է երկրում 2017-ի ԱԺ ընտրությունների ընտրապայքարի մեջ՝ համոզմունքով, որ ներկա վիճակից «ԵԼՔ»-ը կարող է ելք գտնել»,- հավելեց Սասուն Միքայելյանը:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ