ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արթուր Բաղդասարյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Արթուր Բաղդասարյանը՝ Սեյրան Օհանյանի մասին
23.01.2017 | 12:52

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հետագա հանրային և քաղաքական վարքագիծը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելու որոշմանը:

«Ըմբռնումով եմ վերաբերվում, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հետագա հանրային կամ քաղաքական վարքագիծը: Սեյրան Օհանյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, դրսևորվել որպես ակտիվ քաղաքական դերակատար, դա իր իրավունքն է: Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ ազնիվ մրցակցությամբ յուրաքանչյուրը կարողանա նվաճել ժողովրդի վստահությունը, բոլորին է սա վերաբերում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ