ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Օսկանյանը, ընտրվելու դեպքում, հնարավոր է, վայր դնի մանդատը

Օսկանյանը, ընտրվելու դեպքում, հնարավոր է, վայր դնի մանդատը
18.02.2017 | 13:00

«Հրապարակը» գրում է.

«Մեր տեղեկություններով, «Օհանյան» դաշինքում լուսաբացներն ամենևին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի և նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»: Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս գա քաղաքականությունից: Իսկ եթե «Համախմբումն» անցնի խորհրդարան, նա մանդատը վայր կդնի:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ