ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը հսկողություն կիրականացնի 1500 ընտրատեղամասում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը հսկողություն կիրականացնի 1500 ընտրատեղամասում
09.03.2017 | 23:58

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում՝ տեղեկացնում են նախաձեռնության լրատվական ծառայությունից: 2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում:


Կուսակցություններից ու քաղաքական դաշինքներից համաձայնություն ստանալու դեպքում, նախաձեռնությունը պատրաստ է քննարկել հնարավոր համագործակցության եղանակները, կիսել իր մշակած ընտրախախտումների կանխարգելման ու ընտրակեղծիքների արձագանքման գործիքներն ու մեթոդները, տրամադրել իրավաբանական աջակցություն քվեարկության օրը և հետընտրական գործընթացներում:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ