ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ելքի» անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ

«Ելքի» անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ
15.03.2017 | 17:02

«Ելք» դաշինքի անդամներ, ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են լրատվական միջոցներում քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների և նրանց վերահսկած լրատվամիջոցների կողմից Աժ ընտրությունների ապաքաղաքականացման միտումները:

«Ելքի» ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության և իշխող ՀՀԿ-ի և մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճերից հրաժարվելու վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկվել են նաև հնարավոր օրենսդրական լուծումներ։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ