ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ախպեր ջան, քեզ հաղթողը Ծառուկյանն է, մեզ հետ ինչ գործ ունես. Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին

Ախպեր ջան, քեզ հաղթողը Ծառուկյանն է, մեզ հետ ինչ գործ ունես. Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին
27.03.2017 | 16:33

«Գագիկ Ծառուկյանը իսկապես երևույթ է, իսկապես նրա հետ հանդիպումների ժամանակ շատ մարդիկ են հավաքվում, բայց ի՞նչ են անում, թղթեր են ուղարկում, նամակներ են տալիս, որոնց մեջ գրված է՝ փող տուր: Բնականաբար, Հայաստանի ամենահարուստ մարդը գնում է մարզեր, որտեղ ապրում են ամենաաղքատ մարդիկ, բնական է, որ պետք է գնան ու փող ուզեն: Էդ մարդն ասում է՝ «ֆոկուսչիկ» պետք է լինել, որ 16 հազար դրամով ապրել կարողանաս, շատ ճիշտ է, բայց ես նույնկերպ մտածում եմ, որ ֆոկուսչիկ պետք է լինել էս երկրի իշխանությունների հետ կապ չունենալու ու սեփական կազինո ունենալու համար, էդ կազինոյով մոնոպոլ լինել, միլիոնների և միլիարդների սեփականություն ունենալ»՝ մարտի 26-ին վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Արամ Սարգսյանը: Նա վանաձորցիներին խորհուրդ է տվել ապրիլի երկուսին քվեախուց մտնելիս աղբարկղը նետել Հանրապետականի և «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկները:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ