ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կարեն Կարապետյան. Արձակուրդում եղել եմ ընդամենը 8 օր. իրավունք ունե՞մ, թե՞ չէ

Կարեն Կարապետյան. Արձակուրդում եղել եմ ընդամենը 8 օր. իրավունք ունե՞մ, թե՞ չէ
18.01.2018 | 10:33

Սեպտեմբերից աշխատելով ես արձակուրդում եղել եմ միայն 8 օր` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը կոչ է արել հունվարի 3-ից գալ աշխատանքի, սակայն հունվարի առաջին օրերին արձակուրդ է վերցրել:


«Այո, ես ճիշտ եմ ասել, որ մինչև հունվարի 3-ը պետք է հանգստանանք, 3-ից գնանք գործի: Բայց ես չեմ ասել, որ մարդն իրավունք չունի հանգստանալու, արձակուրդ գնալու` համապատասխան մեր օրենսդրության: Ի գիտություն ձեզ, ես սեպտեմբերից աշխատելով արձակուրդում եղել եմ 8 օր` երեք օր ամռանը, 5 օր` հունվարին»,- ասաց Կարեն Կարապետյանը` ավելացնելով. «Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»։

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ