Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես

Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես
30.04.2018 | 11:12

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաընկերությանը մեկնաբանել է հայաստանյան վերջին զարգացումները. «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։

Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարան, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն։ Եվ ստիպել նրանց գնալ իրենց կամքին, համոզմունքներին, քաղաքականության մասին իրենց պատկերացումներին հակառակ՝ շանտաժ անելով մարդկանց մեծ բազմությամբ, բոլորովին այլ ծայրահեղություն է»:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ