Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նիկոլ Փաշինյան. Ամեն ինչ նորմալ է, ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց

Նիկոլ Փաշինյան. Ամեն ինչ նորմալ է, ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց
02.06.2018 | 23:16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նոր գրառում է կատարել խանութներում թանկացումների վերաբերյալ: «Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»,-գրել է նա: Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում:


«Պատահական մտա «Քարֆուր» և տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,-լուսանկարին կից գրել էր Փաշինյանը:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ