Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Փաշինյանը՝ հեռուստաընկերություններին կոչի մասին

Փաշինյանը՝ հեռուստաընկերություններին կոչի մասին
20.06.2018 | 13:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի՜ արեք, պարզապես մի՜ արեք» կոչը։

«Կարծում եմ` ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատութուն կա։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, թե չի ուզում կոնկրետ հասցեագրել իր ասածները։ «Որովհետև, եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի` ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ