Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԵԿՄ-ն կասեցնելու է Մանվել Գրիգորյանի լիազորությունները

ԵԿՄ-ն կասեցնելու է Մանվել Գրիգորյանի լիազորությունները
22.06.2018 | 12:38

Երեկ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հրապարակվեց հայտարարություն. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»: 1993-ին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 99-ից: Նա վերընտրվել է չորս անգամ:

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ