Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց
09.07.2018 | 22:03

Երևանի քաղաքապետ Տարոնը Մարգարյանը հանդես է եկել ուղերձով.


Սիրելի՜ համաքաղաքացիներ,
խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզնից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզնից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար:


Տարոն Մարգարյան

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ