«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նոր կառավարությունում կլինի մեկ փոխվարչապետ

Նոր կառավարությունում կլինի մեկ փոխվարչապետ
14.12.2018 | 12:32

«Հրապարակը» գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների թվի աճի վերաբերյալ դժգոհությունները։ Տեղեկություններ կան, որ նոր ձեւավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ մեկը, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։ Նոր ձեւավորվող ԱԺ-ում քննարկվող նախագծերից առաջինը թերեւս կլինի կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագիծը»:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ