Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նոր խորհրդարանում երկու հանձնաժողով կզբաղվի ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ և Մարտի 1-ի դեպքերով

Նոր խորհրդարանում երկու հանձնաժողով կզբաղվի ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ և Մարտի 1-ի դեպքերով
18.12.2018 | 12:36

«Ժամանակի» տեղեկություններով՝ նոր խորհրդարանում ստեղծվելու է երկու հանձնաժողով, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ Մարտի 1-ի դեպքերով: «Այս հանձնաժողովների ստեղծումը ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար: Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազմատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը:


Մարտի 1-ի գործով հանձնաժողովը կարող է ավելի արդյունավետ աշխատել, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ