Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի իշխանությունների տրամաբանությունը շշմեցնող է

Հայաստանի իշխանությունների տրամաբանությունը շշմեցնող է
11.01.2019 | 16:01

«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում: Զավեշտ է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ տարածք ներմուծել այն ավտոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո: Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գործարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել: Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունումից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորովին այլ տրամաբանությամբ են շարժվում»:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ