«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միքայել Մինասյանն ու թիմակիցները դադար են վերցրել

Միքայել Մինասյանն ու թիմակիցները դադար  են վերցրել
30.04.2019 | 02:17

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ու թիմակիցները որոշել են առժամանակ դադար վերցնել մինչև հստակ կլինի, թե քաղաքական դաշտի վերադասավորումներից հետո որ ուժը որտեղ է հայտնվում:

«Փորձում են հասկանալ՝ իշխանության ներսի նկատվող փոփոխությունները մինչև ուր կարող են հասնել, խորհրդարանի որ թևն ինչ հստակ դիրքորոշում կորդեգրի, արտախորհրդարանական ուժերից որոնք կսկսեն ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, որ ըստ այդմ հստակեցնեն իրենց անելիքներն ու գործողությունների պլանը,- ասաց «Իրատեսի» աղբյուրն ու հավելեց.- ասում են՝ Մինասյանի թիմակիցները սոցիոլոգիական հարցումներ են իրականացրել ու պարզել, որ հասարակությունն այս պահին դեռ հակված չէ իշխանություններից բացի այլ ուժերի ասածներին հավատալու: Մարդիկ պատրաստ չեն այլընտրանքային նախագծերի ու ծրագրերի վստահելու ու դրանց հետևից գնալու: Այդ իսկ պատճառով նախկին իշխանության հետ մերձավոր կապեր ունեցողները որոշել են առայժմ սպասել, մինչև նոր իշխանություններից հիասթափության ալիքն ավելի շոշափելի կլինի»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ