Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կառավարության անդամների և պատգամավորների փոխհարաբերություններն ավելի են լարվել

Կառավարության անդամների և պատգամավորների փոխհարաբերություններն ավելի են լարվել
04.09.2019 | 10:58

««Ժողովուրդի» տեղեկություններով՝ կառավարության և խորհրդարանի անդամների փոխհարաբերություններն ավելի են լարվել՝ հասնելով գագաթնակետին: Կառավարության անդամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանականներն ավելի շուտ են մշակում նախագծեր, քան իրենք:


Կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու, որ իրենք լավ են աշխատում, անգամ այն գնով, որ հորդորում են նույնաբովանդակ նախագծերը օրակարգից հանել, քանի որ իրենք նման նախագիծ են խորհրդարան բերում: Նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներկայացրել կառավարություն, որից ինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք են նման նախագիծ բերում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզոքացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվելիք նախագիծը:


Դրա վկայությունն է այն, որ երեկ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին արդեն ներկայացված նախագիծը որոշվել էր օրակարգից հանել: Ու, ըստ հանձնաժողովին ներկայացված նախագծի, պատգամավորն առաջարկում էր ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1 հոդվածով, որով կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը: Մեր տեղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր լարվում են իշխանությունների ներսում փոխհարաբերությունները, քանի որ հանդուրժողականությունը ներսում հավասարվել է զրոյի: Ամեն մեկը փորձում է իր դերակատարումը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչի պատճառով էլ գործ անելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները լծվել են իրենց ցուցադրելու գործին: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում չեն բացառում, որ առաջիկայում այդ լարվածությունը հասնի իր գագաթնակետին, ու որոշ պատգամավորներ արդեն պարզ ու բացահայտ խոսեն խնդիրների մասին:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ