«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միքայել Մինասյան. Մեղադրում են, թե հայերը վատն են

Միքայել Մինասյան. Մեղադրում են, թե հայերը վատն են
07.06.2020 | 15:30

Ես չեմ սիրում երբեք համեմատել մեր կառավարությանը ուրիշ երկրի կառավարության հետ,բայց վերջերս մոդա է դարձել համեմատել հայ ժողովրդին ի վնաս հայ ժողովրդի՝ ուրիշ ժողովուրդների հետ՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութուն հայտնում է Միքայել Մինասյանը։

«Հերթով մեղադրում են հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը վատն է, որ գերմանացիները, նորվեգացիները ավելի լավն են, հասել ենք նրան, որ հայ ժողովուրդն ավելի վատն է, քան վրաց ժողովուրդը, որովհետև նրանք ավելի կարգապահ են,քան հայերը։ Իսկ կարո՞ղ է Հայաստանի վարչապետն ավելի վատն է, քան Վրաստանի վարչապետը, կարո՞ղ է դուք եք ավելի վատը, կարո՞ղ է դուք եք ոչ արժանի այս ժողովրդին, կարո՞ղ է ձեզ է հավատացել ժողովուրդն իզուր ու կարո՞ղ է ձեզ է սիրել ժողովուրդն իզուր, որովհետև Վրաստանի վարչապետն իր ժողովրդին անտեր չթողեց: Կարողացավ այնպես կառավարել Վրաստանի ճգնաժամը, որ Վրաստանն այս չորս ամսվա ընթացքում ավելի քիչ վարակված մարդ ունի, քան Հայաստանը մեկ օրում»։

Դիտվել է՝ 5815

Մեկնաբանություններ