Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արմեն Աշոտյան․ Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել

Արմեն Աշոտյան․ Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել
08.09.2020 | 12:00

«Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»,- այսօր սահմանամերձ Մովսեսի բնակիչներին ասել է Փաշինյանը։
Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել։
Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ի՞նչ երեսով է մարդկանց կյանքը կախարդական փայտիկի մեկ զարկով հեքիաթի վերածելու խոստացող Նիկոլը մուննաթ գալիս իրեն ժամանակին հավատացող ու բոլոր իշխանությունների ժամանակ սահմանը պահող մարդկանց վրա։


Չէ, ժողովուրդ ջան։ Նիկոլից մի նեղացեք։
Ձեր չխմած մի շիշ արաղը գալու է բյուջե ու դառնա նիկոլոկան տզրուկների փորը լցվող հերթական պարգեւավճարը, հերթական շքեղ վերանորոգումը, հերթական թանկարժեք չարտերային չվերթը, հերթական պատգամավորի հերթական մեքենան կամ բնակարանը։
Լավ բան է ասում մարդը. համ ձեր լյարդը առողջ կմնա, համ իրենց փորը՝ կուշտ։

Դիտվել է՝ 4267

Մեկնաբանություններ