Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տիգրան Աբրահամյանի կոչը Օնիկ Գասպարյանին և Դավիթ Տոնոյանին

Տիգրան Աբրահամյանի կոչը Օնիկ Գասպարյանին և Դավիթ Տոնոյանին
16.11.2020 | 12:46

Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ, Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Տղերք, ես ձեզ զգուշացրել էի, թե ինչ է լինելու, երբ թույլ տաք սրա նմաններին զինված ուժերը, ձեզ՝ ներքաշել ներքաղաքական շոուների, իսկ այս պարագայում՝ անոնսվող քաղաքացիական բախումներում։ Դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը։ Տղերք գործեք, որովհետև սեղանին մեր պետականության, հայի, մեր բանակի գոյության հարցն է», - նշել է նա։

Դիտվել է՝ 4784

Մեկնաբանություններ