«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արհամարհանքի սյունին գամեք ամեն մի հուդայի, որ կփորձի Եղբոր դեմ սուր հանել կամ ավազակախմբի բերել

Արհամարհանքի սյունին գամեք ամեն մի հուդայի, որ կփորձի Եղբոր դեմ սուր հանել կամ ավազակախմբի բերել
16.11.2020 | 13:00

Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.

«Ոչ ոք՝ իշխանություն և ընդդիմություն, ոչ մի բարոյական և սահմանադրական իրավունք չունի ձեռք բարձրացնելու ակնարկ կամ խոսք ասելու. փարատեք ձեր մտքի ու սրտի խավարը: Ազգի ընտանիքի մեջ ատելություն և չարություն մի՛ թափեք՝ թշնամությամբ վտանգելով Պետության շինվածքը: Ազգակիցներ, քույրեր և եղբայրներ, փակեք Ձեր ականջները՝ խլացնելով եղբայրասպան ամեն մի կռինչ: Ձեր ողջախոհությամբ և իրավ հայրենասիրությամբ արհամարհանքի սյունին գամեցեք ամեն մի հուդայի, որը կփորձի Եղբոր դեմ սուր հանել կամ ավազակախմբի բերել:
Զգաստացեք, ո՜վ կույրեր, զգաստացեք և ձեր մեղսագործ կրքերն արմատախիլ արեք Ահեղ Աստծո առջև ծնկելով:
Ձեր իշխանությունն ու Ձեր ազատությունն ի չարս մի՛ գործածեք. լռեցե՛ք և ամո՛թ ունեցեք, վերջապես»:

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ