«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չի բացառվում, որ Փաշինյանն իր փոխարեն վարչապետ կարգի Արարատ Միրզոյանին

Չի բացառվում, որ Փաշինյանն իր փոխարեն վարչապետ կարգի Արարատ Միրզոյանին
05.12.2020 | 15:05

«Հրապարակը» գրում է.

«Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչև վերջ մնալու է Փաշինյանի կողքին, սակայն զուգահեռաբար իր շուրջը կոնսոլիդացիա է փորձում ձևավորել: Մեկ շաբաթում նա հանդիպել է կաթողիկոսի, ՄԻՊ-ի, ՍԴ նախագահի հետ, երեկ ԱԳ նախարարին էր հրավիրել ԱԺ, առավոտյան այցելել էր Եռաբլուր, երեկոյան ընդունել բուհական ու գիտական շրջանակներին: Ասում են՝ նրա թիմից նույնիսկ պատգամավորներ են մեկնել ԱՄՆ՝ քաղաքական հանդիպումների, սակայն չկարողացանք պարզել՝ մեկնե՞լ են, թե՞ ուղղակի նման մտադրություն կա: Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը՝ իր փոխարեն վարչապետ կարգելով: Չնայած Փաշինյանը մեկ ժամ անգամ չի ուզում բաժանվել վարչապետի աթոռից և ոչ մեկին, այդ թվում՝ Միրզոյանին, չի վստահում»:

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ