ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է Իսրայելի ծրագրած հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ հօգուտ միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների՝ գրում է The New York Times-ը: Ամիսներ շարունակվող ներքին բանավեճերից հետո Թրամփը որոշել է բանակցել Իրանի հետ, ոչ թե աջակցել ռազմական գործողություններին:               
 

Աղոթարան

Աղոթարան
08.12.2020 | 00:02

Տեր, քայլիր մեր առջևից,
Թող փեշերիդ հացի բույրը կախվի
մեր օրերի,
Մեր կորուստների, ննջեցյալների,
երկրի վրա:


Մեր բորոտ ձեռքը, Տեր,
դնում ենք Քո սուրբ կայմին`
Խոստովանելու մեր
անհատակ տկարությունները,
Մեղքերն ու ուրացումները.
Սպասելով առնել Քեզնից
Մեր օրհնություններն ու ներումները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 80614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ