Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ընդդիմադիրներր երթը Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ընդդիմադիրներր երթը Փաշինյանի հրաժարականի պահանջով
29.12.2020 | 21:15

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերը կրկին երթ են անցկացնում Երևանում: Երթը սկսվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, հասել Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ: ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս պահին իրենց միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, իսկ ՀՔԾ-ից պահանջում ենք բոլոր հանցագործներին օր առաջ պատասխանատվության ենթարկել:

Դիտվել է՝ 16644

Մեկնաբանություններ