Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արամ Սարգսյան. Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասենք

Արամ Սարգսյան. Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասենք
14.01.2021 | 19:12

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր կառավարություն էր եկել վարչապետի հրավերով: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկել են գերիներին, տնտեսության զարգացմանը, ճանապարհներին, երկաթգծին վերաբերող խնդիրներ: «Նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք Իրանի ու Թուրքիայի հետ, այդ փորձին էր ուզում ծանոթանալ», - ասաց նա:


Ապաշրջափակման մասին հարցին պատասխանելով՝ Սարգսյանն ասաց, որ, ընդհանրապես, աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել.
«Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ մենք ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է: Ցանկացած ապաշրջափակման պետք է այո ասենք, բայց դա բազմաթիվ հարցեր ու բարդություններ ունի»: Արամ Սարգսյանի խոսքով՝ պետք է փորձել իրավիճակները հարթել: «Մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, ուժեղ տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինենք բանակը», - ասաց նա:

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ