Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արփինե Դավոյան. Մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է

Արփինե Դավոյան. Մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է
18.01.2021 | 15:17

Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ ԱԺ-ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ խոսելով ընդդիմության կարծիքների մասին:

«Ընդդիմության ներկայացուցիչներն այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո գալիս են և այս ամբիոնից և այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, շահարկում են մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, շահարկում են Սյունիքի անվտանգության հարցը, տարբեր ուղղություններով, ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականության հետ չեն համապատասխանում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Սյունիքի անվտանգության հարցը պետք չէ շահարկել, որովհետև Սյունիքը ՀՀ ողնաշարն է, և երբ ընդդիմությունը գնում է այնտեղ, զրուցում և գալիս ու խտացնում գույները, ապա նրա գնահատմամբ՝ պետք չէ նման շահարկումներ անել․ «Մենք ունենք Սյունիքից պատգամավորներ. նրանք գնում են Սյունիք և ծանոթանում իրավիճակին: Եվ ընդհանրապես, ցանկացած հարցի վերաբերյալ եղեք ազնիվ»:

Դիտվել է՝ 7643

Մեկնաբանություններ