ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն

Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
03.02.2021 | 11:26

44-օրյա հաղթական Արծրուն Հովհաննիսյանից բան չի մնացել: Լևիտանի դիրքերից հանդես եկող, ամեն ինչ զգետնող, պատերազմի, ռազմադաշտի ու ռազմական իրավիճակի ամեն մի նրբությանն իբրև թե քաջատեղյակ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այժմ այլ՝ տուժողի դիրքերից է հանդես գալիս:

«Ամեն ինչից իբրև թե տեղյակ» որակումը ոչ թե մենք, այլ ինքն էր իրեն տալիս՝ հորդորելով, հաճախ՝ մուննաթ գալով, թե հավատացեք ու հղում արեք միմիայն պաշտոնական տեղեկատվությանը, այսինքն՝ իրեն: «Եթե ինքնս իմ մեջ մի գրամ կասկած ունենայի, որ հաղթելու ենք, վստահ չէի ասի»,- պատերազմի օրերին ասում էր բոլորիս հաղթանակի տրամադրող Հովհաննիսյանը:

Իհարկե, պատերազմող ժողովրդին պետք է տրամադրել հաղթանակի, մարտական ոգին, անխոս, պետք է բարձրացնել, ռազմաճակատից եկող տեղեկատվությունը մատուցելիս՝ պետք է հասկանալ՝ ինչ սոուսով այն հրամցնել: Սուսը սակայն չպետք է այնքան քաղցր լինի, որ հետո ճնշում բարձրացնի, կամ այնքան դառը, որ սրտխառնոց ունենաս: Պատերազմի օրերի հայկական «Լևիտանն» այժմ փորձում է խմբագրել իր հայտարարություններն ու համոզել, թե երբեք, ոչ մի անգամ չի ասել՝ «հաղթում ենք»: Բայց մենք՝ լրագրողներս, շատ լավ ենք հիշում ՝ ինչ ու ինչպես է ասել ցանկացած պաշտոնյա: Սեփական հայտարարություններն խմբագրելուց ու ջրից չոր դուրս գալուց առաջ, լավ կլիներ, Հովհաննիսյանը ներողություն խնդրեր բոլորից: Ազնվորեն կանգներ ու ասեր՝ ներեցեք, որ ձեզ այլ իրականության մեջ էի պահում, այդպես էր հրահանգված: Թե չէ առանց ներողություն խնդրելու կանգնել ու ասել՝ «ես չեմ ասել, թե «հաղթում ենք», մեղմ ասած, սիրուն չէ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 89188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ