Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անդրանիկ Քոչարյան. Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու

Անդրանիկ Քոչարյան. Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու
22.02.2021 | 21:31

Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չի, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում և մոնոպոլ իրավունք ունի կրակելու», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Դիտվել է՝ 13073

Մեկնաբանություններ