Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անպտուղ բամբասանքներով մի զբաղվեք, փորձեք օգտակար լինել. Սայաթ Շիրինյան

Անպտուղ բամբասանքներով մի զբաղվեք, փորձեք օգտակար լինել. Սայաթ Շիրինյան
02.06.2022 | 07:21

Եթե ազգային ազատագրական շարժման մեկնարկի, ընթացքի վերաբերյալ բոլոր «անմեղ» չարախոսները, չարակամները, չարամիտները դադարեցնեին իրենց ներքին չարությունը և միանային մեզ, ապա նիկոլախտն արդեն վերացրած կլինեինք։


Անպտուղ բամբասանքներով, չհիմնավորված, չփաստարկված քննադատություններով մի զբաղվեք, այլ փորձեք օգտակար լինել։
Մենք, հաղթանակից բացի, այլընտրանք չունենք, մնացած բոլոր տարբերակները ստորացում ու ստրկացում են։


«Պայքարելու ենք մինչև վերջը» լոկ խոսքեր չեն, դա գործողություններով է արդեն ապացուցվում, դա սկզբունքի, տեսակի, համոզմունքի, արժանապատվության, ինքնասիրության դրսևորում է, որն անպայմանորեն կունենա դրական վերջաբան՝ թրքահպատակների հեռացում։
Լիլի

Դիտվել է՝ 12839

Մեկնաբանություններ