Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շնորհավոր տարեդարձ, առայսօր սավառնող զորավար-արծիվ Անդրանիկ. Ռոլանդ Շառոյան

Շնորհավոր տարեդարձ, առայսօր սավառնող զորավար-արծիվ Անդրանիկ. Ռոլանդ Շառոյան
26.02.2023 | 10:32

Սովետական Հայաստանի յոթանասունականների վերջն էր: Մորաքրոջս տղան՝ Վրեժ Իսրայելյանի մեծ եղբայր Սասունը, ատամնատեխնիկ էր աշխատում Մասիսի շրջանում: Մեր քեռին, ըստ պայմանավորվածության, գնում է Սասունի մոտ՝ ատամնաբուժության:

Ներս մտնում, տեսնում է մեկը, բուժաթոռին կիսապառկած, սպասում է Սասունին, որ թմրած լնդի հիվանդ ատամի հետ «աշխատի»: Քեռին բարևում է և հարցնում. «Անունդ ի՞նչ է»: Սա պատասխանում է. «Փաշա»: Քեռին ասում է. «Ա՛յ տղա, անունդ ի՞նչ է»: Սա՝ թե. «Փաշա»: Քեռին ասում է. «Ա՜յ տղա՛, մեկ էլ եմ հարցնում՝ անունդ ի՞նչ է, թուրք ե՞ս, չես հասկանու՞մ»: Սա՝ թե. «Հա, հոպար, անունս էլ Փաշա է»:


ՈՒ մեր սասունցի հրաշք քեռին գոռում է. «Անասու՛ն, Փաշան մեկն է լինում՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱ»...
ՈՒ էս մասիսցի թուրքը, բերանը լիքը արյունով, հայտնվում է բուժասենյակ մտած Սասունի ոտքերի տակ:


Այո՛, Զորավար, քո Անդրանիկ անունը պիտի հիշվի դարեդար:

Դիտվել է՝ 11508

Մեկնաբանություններ