Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Չինական կողմն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ռուսական կողմը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը»

«Չինական կողմն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ռուսական կողմը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը»
27.03.2023 | 20:16

Արաբաթն ասաց, որ չափազանց կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունները։ Եթե Արաբաթը մարիխուանա չծխի և արևմտյան դեմոկրատական այլասերված չինովնիկներից օրինակ չվերցնի, ապա ուղեղն այդքան չի չորանա և կկարողանա կարդալ ու հասկանալ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի Ռուսաստան կատարած այցի արդյունքում ստորագրված փաստաթուղթը, որում կան հետևյալ կետերը, որոնք կարող է ներկայացնել շեֆին, որպեսզի հետևություններ անեն.

«Չինական կողմն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ռուսական կողմը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Կողմերը ակտիվ համատեղ ջանքեր են գործադրում Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման ծրագրերը համատեղելու համար՝ եվրասիական տարածաշրջանի տարածքում փոխկապակցվածությունն ամրապնդելու նպատակով, շարունակելու են աշխատել 2018 թվականի մայիսի 17-ի առևտրատնտեսական համաձայնագրի կատարման ուղղությամբ՝ ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների միջև մի կողմից, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, մյուս կողմից։

♦♦♦♦

Կողմերը նշում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դրական ներդրումը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Նրանք նշում են ՀԱՊԿ-ի և ՉԺՀ-ի միջև համագործակցության զարգացման ներուժը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով»։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ