Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում

Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում
15.04.2023 | 22:44

Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում: Ակնհայտ է, որ իրավիճակը սադրել ու մարտական գործողություն են սկսել ադրբեջանցիները, որը դադարեցրել են մեր ԶՈՒ արձակած կրակի ճնշման ներքո:

Իսկ որտեղի՞ց (ու՞մ կողմից և հրահանգով) է եղել առաջին դիպուկահար կրակոցը: Արտատարածաշրջանային ո՞ր կենտրոնն է ցանկացել օգտագործել Ադրբեջանին և կողմերին տանել նոր պատերազմի, որն անշուշտ ընդլայնվելու և ներքաշելու էր ամբողջ տարածաշրջանը: Եվ ո՞ր կենտրոնի միջամտության արդյունքում են դադարեցվել դիրքային մարտերը:

Տարածաշրջանային զարգացումների հակիրճ վերլուծությունից հասկանալի է լինում, թե ու՛մ է ձեռնտու նոր լայնածավալ պատերազմն ու նոր ճակատի բացումը: Սրանք էլ Նիկոլի դավադիր քաղաքականության հերթական հետևանքները: Սրա մասին ենք անընդհատ բարձրաձայնում: Սա է նշանակում նոր էսկալացիայի վտանգ:

Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում: Նիկոլի շնորհիվ, մենք անընդհատ պատերազմների ու կորուստների ցիկլի մեջ ենք մտնել, որն իրականացվում է բացառապես ուրիշների շահերից ելնելով:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Շատ փակագծեր չբացեմ, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը միևնույն է չի հասկանալու: Շարունակ կրկնելու է «նախկիններն են մեղավոր» ապուշ թեզը և քայլ առ քայլ կործանելու է երկիրը:

Դիտվել է՝ 2849

Մեկնաբանություններ