Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ինչպե՞ս կարողացաք հավատալ էս պոռնիկ Եվրոպային»

«Ինչպե՞ս կարողացաք հավատալ էս պոռնիկ Եվրոպային»
02.06.2023 | 16:00

Նմանատիպ նկարներ նայելուց հետո մտքիս Վարդան Պետրոսյանի ելույթից այս հատվածն է միշտ գալիս, թե ինչ տեղի ունեցավ 1923-ին կայացած Լոզանի կոնֆերանսում, հայկական հարցի վերջին լսումից հետո.

«...Ամեն ինչ վերջացած է, Հայաստանը բզիկ-բզիկ են արել, կոնֆերանսի դահլիճից դուրս են հրավիրում Հայաստանի պատվիրակությանը...

- «Հայկական հարց» չի՜ լսվելու թուրքերի պահանջով...

Վերջանում է կոնֆերանսը, դուրս են գալիս պատվիրակությունները:

Միջանցքում անշարժ քարացած կանգնած են հայերը, ապրելու սիրտ չունեն անգամ:

Անցնում են գերմանացիները՝ հայերին չեն էլ նկատում:

Անգլիացիներն են անցնում՝ արհամարհական մի հայացք գցելով հայերի վրա:

Ֆրանսիացիներն են անցնում ներողամտաբար ժպտալով. «Դե էս անգամ չստացվեց, միգուցե մի ուրիշ անգամ»...

Էդպես էլ ոչ ոք չի մոտենում հայերին:

Վերջում դուրս են գալիս թուրքերը: Թուրքական պատվիրակությունը մոտենում է հայերին, պատվիրակության ղեկավարն ասում է. «Մենք՝ թուրքերս, արդեն դարեր շարունակ ապրում ենք իրար հետ՝ հայերիդ հետ, բայց մենք միշտ ձեզ ատել ենք, բայց և միշտ հիացել ձեր խելքով... Մի բան է մեզ զարմացնում, ինչպե՞ս կարողացաք հավատալ էս պոռնիկ Եվրոպային»:

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5950

Մեկնաբանություններ