Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հաջողեցրին ընտրություններ տանուլ տալ ու լեգիտիմացնել դավաճանությունը

Հաջողեցրին ընտրություններ տանուլ տալ ու լեգիտիմացնել դավաճանությունը
07.06.2023 | 13:29

Ինտերնետով հույնի հետ շախմատ եմ խաղում, գրում է՝ ամոթ ձեզ։ Ու ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Իրականում հայ լինելը արդեն ամոթ է։ Չկա մեկ այլ ազգ, որի ղեկավարը նման ձևով կստորանա ու կստորացնի իր ազգին։ Ոչ մի ազգի մեջ չի եղել մեկը, ով կուրանա իր սեփական ցեղասպանությունը ու հազարավոր յուրայինների զոհաբերությունը։

Իր հետ ամեն ինչ պարզ է, իրեն վերլուծելը ու բան ասելը արդեն անիմաստ է։

Կապիտուլյացիայի գիշերը լայվ նայողներ, դուրներդ գալի՞ս է այսօրվա ու վերջին 2.5 տարվա Հայաստանը: Այս ամենին հենց առաջին ժամերին պետք էր վերջ տալ։ Քաղաքականությունից միայն բոբիկ մարդը չէր հասկանա, որ կապիտուլյացիան ստորագրելու պահից մեր հետհաշվարկն է սկսվել։

Դեռ մի հատ էլ մեր տարբեր մաստերի քաղաքական դասը հաջողեցրեց ընտրություններ տանուլ տալ ու լեգիտիմացնել դավաճանությունը։ Ու այնքան վախկոտ են, որ ընտրություններից հետո լրիվ են կոտրվել։ Գոռում են՝ Նիկոլը լեգիտիմ չի, բայց մյուս կեսը վախենում են գոռալ։

Այ, տենց նստեք ու թայֆա-թայֆա խաղացեք, մեկ մեկ էլ գոռացեք՝ «նիկոլ դավաճան»։

Եթե այսքանից հետո էլ իրենց քաղաքական գործիչ ու ակտիվ մաս համարողները չեն կարողանում միավորվել կոնկրետ մեկ խնդիր լուծելու համար, ապա դուք արդեն անհույս եք, ավելի լավ է միանգամից հող կերեք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3838

Մեկնաբանություններ