«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Զոհված տղերքի հաշվին ուզում եք գրո՞ղ դառնալ

Զոհված տղերքի հաշվին ուզում եք գրո՞ղ դառնալ
12.08.2023 | 14:07

Ամեն ինչին չափ ու սահման կա. դուք գետինը չե՞ք մտնում, որ զոհված զինվորի ծնողից փող եք վերցնում՝ որդու մասին ծնողի ուղարկած տեքստը ձեր հրատարակած գրքում տեղադրելու համար: Գիրք էլ ասում եմ՝ 4-րդ դասարանի շարադրությունների հավաքածու: Հերոս տղաների կենսագրությունները լցնում եք իրար վրա, ասում եք՝ գիրք եմ գրել: Լսե՞լ եք գեղարվեստական ակնարկ կամ գրական դիմանկար բառերը, կենսագրությունը ի՞նչ գրքի նյութ է: Գոնե էդ սրբազան դաշտը ձեր ապաշնորհությամբ մի ապականեք:

Քիչ առաջ զինվորի ծնողի հետ եմ խոսում, ասում է՝ օրական մեկը զանգում է, թե՝ ձեր տղայի կեսագրությունը ուղարկեք, որ գիրք տպեմ: Ասում է՝ 63 հազար դրամ են ուզել... Ցնցվեցի ուղղակի:

Զոհված զինվորների մասին իմ հարյուրավոր ակնարկները 3 համահայկական մրցույթում լավագույնն են ճանաչվել, բայց ես, ամեն նոր հոդված գրելիս, պատասխանատվության զգացումից սթրես եմ ապրում, դուք էդ ո՞նց եք կարողնում էդքան անգրագետ՝ գիրք գրելու մասին մտածել, հպվել հերոսների ապրած կյանքին, սխրանքին: Զոհված տղերքի հաշվին ուզում եք գրո՞ղ դառնալ, շառլատանության ուրիշ տեղ չգտա՞ք: Հավակնոտ ապաշնորհից գարշելի ու վտանգավոր կենդանի չկա: Ամոթ, հազար ամոթ:

Գայանե Պողոսյան

Դիտվել է՝ 4665

Մեկնաբանություններ