«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խոշոր ֆիգուրները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում

Խոշոր ֆիգուրները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում
11.09.2023 | 11:48

Աշխարհաքաղաքական բուռն զարգացումները (Արևմուտք-ՌԴ) փաստացի տեղափոխվել են Արցախ, ու մեր հայրենակիցներն էսօր իրենց մաշկի վրա են զգում էդ ֆարսի հետևանքները։

Ասեմ, որ, որպես կանոն, գեոպոլիտիկ խաղերի ու սեփական ամբիցիաների համար, խոշորները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, ավելին՝ խնդիրները ընդհանրապես չեն դիտարկվում, առավել ևս՝ քննարկվում էմոցիոնալ տիրույթում:Էստեղ ամեն ինչ շատ հստակ գծած է. չոր հաշվարկ, իսկ մարդկային կյանքը, ինչպես լինում ու եղել է քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական բոլոր պրոցեսներում, ոչ մի գրոշ չարժե։

Էն, ինչն էսօր կատարվում է, բացառապես չոր հաշվարկ է, ու ռասկլադի իրացում՝ մնացածը ռոմանտիզմ է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ