Մյունխենում անցկացված անվտանգության ամենամյա համաժողովին անդրադառնալով՝ BBC-ին գրել է, որ Եվրոպան այլևս չունի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության կառուցվածքը: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պատրաստվում են գործարք կնքել ՈՒկրաինայում պատերազմին վերջ դնելու համար՝ անկախ այդ հարցում հենց ՈՒկրաինայի և ամբողջ Եվրոպայի կարծիքից։               
 

Խոր և համապարփակ ռազմաքաղաքական համագործակցություն

Խոր և համապարփակ ռազմաքաղաքական համագործակցություն
29.02.2024 | 06:52

Հայաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ չի կարող գնալ, հետևաբար, Հայաստանի քաղաքականությունն ու անվտանգային ռազմավարությունը պետք է խարսխված լինեն առկա իրողությունների վրա։

Իսկ առկա իրողությունները մեզ ստիպում են ամենասեղմ ժամկետներում կնքել խոր և համապարփակ ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագիր Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Նույն իրողությունները մեզ ստիպում են առնվազն չստեղծել, ի դեմս Ռուսաստանի, բացահայտ թշնամի։ Այդ մրցակցությունը մեզ համար գերեզմանային գույն է ունենալու։

Նույն իրողությունները մեզ ստիպում են ամենասեղմ ժամկետներում կնքել խոր և համապարփակ ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագիր Հնդկաստանի (Բհարատ) հետ, Հնդկաստանը Ասիայի և Մեծ Եվրասիայի խոշորագույն տերություն դառնալու ճանապարհին է՝ գլոբալ տերության տարրերով։

Եթե հնարավոր լինի տարածաշրջանային քաղաքականությունը համադրել Ֆրանսիայի հետ ևս համապարփակ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրով` հիմնված մեր ռազմավարական շահերի վրա, ապա նաև դա, բայց նախ և առաջ տարածաշրջանում ձեռք բերելով դաշնակիցներ ու շահակիցներ։

Թե ինչ կլինի, եթե մենք անենք հակառակը, դրա պատասխանը լավագույնս տվել է Առաջին Հանրապետության ֆիասկոն։

Մեծ-մեծ խոսողները սովորաբար առաջինն են լքում երկրի ճակատը ու մաքառում են նրանք, ովքեր թքած են ունեցել բոլորի վրա և կառչել են հողին, բահին, եղանին, քլունգին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4404

Մեկնաբանություններ