Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միտինգից առաջ՝ ուղեցույց

Միտինգից առաջ՝ ուղեցույց
12.05.2024 | 17:06

«Գնացեք, միտինգ անելու տեղը, սահման ու դիրք պահեք» ասողներին.

-Թողած սահմանի ու պաշտպանական դիրքի ու գծի տեղը հենց հիմա ասա ու ցույց տուր, գնամ:

«Վլաստի կռիվ են տալիս, որ թալանածը պահեն իրենց, հետ չտան» ասողներին.

-Թալանածը քո անունից վերցրել-ծախսել են ու քեզ փայ չեն տվել, դու դրա մասին մտածիր:

«Ես չեմ գալիս միտինգի, որովհետև էնտեղ սա կամ նա է ներկա» ասողներին.

-Միտինգը խռոված բարեկամի կամ նախանձ ընկերուհու ծնունդ կամ հարսանիք չի, որ չգալդ հիմնավորես նեղվածությամբ կամ հիասթափությամբ:

«Չեմ գալիս որովհետև բան չեն անում» ասողներին.

-Հենց հիմա հիշիր վերջին արածդ բանը, որին գոնե 20 հոգի մասնակցել ու բոլորը գոհ են մնացել, եթե չէ՝ շարժվիր տեղիցդ կամ գոնե կանգնիր ու լսիր:

«Էս մի քաղաքական գործիչը էն ժամանակ սա էր, էն ժամանակ նա էր, սրա հետ էր, նրա հետ էր, սա սենց էր ասում ու անում, նա նենց էր ասում ու անում» ասողներին.

-Ճիշտ ու արդար ես մտածում, բայց էդ գնահատականիդ տեղը ընտրություններն են, որտեղ քո ընտրությամբ բոլորին կտաս իրենց արժանի գնահատականը, իսկ հիմա ծանր տեղիցդ շարժվիր, չգալու փուչ հիմնավորումներդ թող մի կողմ ու հայդա հրապարակ:

«Ես ոչ մեկին էլ չեմ հավատում ու քաղաքականությունից հեռու եմ» ասողներին.

-Ուշադիր լսիր նրանց, ովքեր քիչ թե շատ հասկանում ու ասում են, որ վիճակդ լավ չի, շարժվիր տեղիցդ, քանի ես չեմ սկսել քեզ շարժել, որովհետև քո չշարժվելու ու չհասկանալու պատճառով ոչ միայն դու ես տուժում, այլ նաև ես ու մի ողջ հասկացող ու չհասկացող ժողովուրդ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4787

Մեկնաբանություններ